November 27, 2024

Թշնամու հարձակումները հետ են մղվել

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 օգոստոսի, 1993թ., թիվ 155 (496)

ԼՂՀ-ում շարունակվում են սահմանային պաշտպանական մարտերը։ Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, օգոստոսի 16-ի գիշերը եւ օգոստոսի 17-ի առավոտյան շարունակվում էին մարտերը Մարտունա եւ Հադրութի սահմանային գծերի ուղղություններով։ Ինչպես տեղեկացրեց մեր թղթակիցը Մարտունուց, շրջանի պաշտպանական դիրքերի վրա հրթիռահրետակոծումներից բացի օգոստոսի 16-ի երեկոյան ռմբակոծումներ է կատարել ադրբեջանական բանակի մարտական ինքնաթիռը։ Զոհեր չեն եղել։

Օգոստոսի 17-ի առավոտյան ակտիվ մարտական գործողությունները շարունակվում էին Հադրութի շրջանի ուղղությամբ։ Ծավալված ծանր մարտերից հետո ղարաբաղցի մարտիկները թշնամուն հետ են շպրտել իրենց դիրքերը։ Իրավիճակը լարված է նույն շրջանի Էղիլլու եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Այստեղ երկու կողմերից էլ կան տուժածներ, որոնց մասին տվյալները ճշտվում են։

ԼՂՀ պաշտպանական բանակի ՀՕՊ-ի մարտիկներին հաջողվել է ոչնչացնել թշնամու 1 ռազմական ինքնաթիռ։ Միջոցներ են ձեռնարկվում ուժեղացնելու հսկողությունը Լաչինի մարդասիրական միջանցքի ուղղությամբ, որտեղ, ըստ լուրերի, արդեն նկատվել են թշնամու դիվերսիոն խմբեր։

Աշխատանքային այցով ԼՂՀ-ում էին գտնվում Ռուսաստանում Կանադայի դեսպանատան պաշտպանության հարցերով կցորդ Յան Կոուենը եւ Կանադայում զինվորական կցորդ փոխգնդապետ Նորման Կոննոլլին։

Ինչպես հաղորդեցին ԼՂՀ մամուլի լրատվական գերատեսչությունից, նրանք հանդիպումներ են ունեցել ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռազմական եւ քաղաքական բնույթի հարցեր։ Դեսպանատան աշխատակիցները այցելել են ԼՂՀ մի շարք ռազմական կետեր։

Օգոստոսի 16-ին ծանր հրետանուց ուժգին հրթրռահրետակոծման են ենթարկվել Տավուշի շրջանի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Այգեձոր, Թովուզ գյուղերն ու շրջկենտրոն Բերդը։ Մեր մարտիկները պատասխան գործողությունների են դիմել։ Չինարիում զոհվել է երկու խաղաղ բնակիչ։ Հինգ վիրավոր կա տարբեր բնակավայրերում։ Հերթական հրետակոծության հետեւանքով ավերվել են բազմաթիվ բնակելի տներ, գինու գործարանը, այլ շինություններ։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives