«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Երեկ վաղ առավոտից ադրբեջանական ռազմական կազմավորումները Ղազախի եւ Թովուզի ռազմական հենակետերից հրետակոծության են ենթարկել Նոյեմբերյանի, Ւջեւանի եւ Տավուշի պաշտպանական դիրքերն ու սահմանամերձ խաղաղ բնակավայրերը։ Հակառակորդն օգտագործել է տանկեր, «Գրադ» կայանքներ եւ ծանր հրետանի։ Ավերածություններ եւ վիրավորներ են եղել Նոյեմբերյանի շրջանում։
Կեսօրվա տվյալներով, համապատասխան հրահանգ չունենալու պատճառով հայ սահմանապահները ձեռնպահ էին մնում պատասխան գործողություններից։ Ակնհայտ է Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու հակառակորդի ձգտումը։