«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)
Զանգեզուրի ՆԳ տարածքային վարչությունից հայտնում են, որ մարտի 8-ի առավոտյան ժամը 6–ից հակառակորդը ռազմական ակտիվ գործողություններ է ծավալել Լաչինի միջանցքի հարավային ճակատում։ Մասնավորապես Սուրասիրի, Կուչուլարի հատվածներից ուժգին հրթիռահրետակոծության են ենթարկվել այդ տարածքի հայկական պաշտպանական դիրքերը։ Այդ նախապատրաստությունից հետո թշնամին անցել է հարձակման, սակայն հանդիպելով հայերի ուժգին դիմադրությանը, հետ է նահանջել։ Հայկական կողմում կա 2 թեթեւ վիրավոր։ Նույն օրվա ժամը 16-ի դրությամբ Լաչինի հարավում վերահաստատվել է հարաբերական անդորրը։