«Երկիր», 1993թ., 9 մարտի, 42 (383)
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը նամակ է ստացել Վրաստանի ԳԽ նախագահի մամլո քարտուղարից։ Ինչպես նշում է Բաքվի ռադիոն, նամակը ուղարկվել է Անդրկովկասում եւ Հյուսիսային Կովկասում արձանագրված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության տարածած հայտարարության առիթով։ Նշվում է, որ Վրաստանի ԳԽ մամլո քարտուղարությունը հավանություն է տալիս հայտարարությանը։ Ասվում է նաեւ, որ հայտարարությունը կներկայացվի Է. Շեւարդնաձեին, նրա՝ Աբխազիայից Վրաստան վերադառնալուն պես։ Միայն դրանից հետո կպարզվի Վրաստանի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանի կացության վերաբերյալ։