«Երկիր», 25 օգոստոսի, 1992թ., թիվ 162 (251)
ՀՀ ՆԳ նախարարության Կոշի ուղղիչ աշխատանքային գաղութում մի քանի օր է, ինչ արտակարգ լարված իրավիճակ է ստեղծվել: Կալանավայրում տիրող ծանր պայմաններից, ներբանտային ինչ-ինչ վեճերից ու վիճաբանություններից հետո կալանավորները դիմել են հուսահատ քայլի: Հարձակվելով հսկիչների վրա՝ նրանցից 23-ը դուրս են եկել բանտի տարածքից և անհետացել:
Տագնապի ահազանգով Կոշ են շտապել ՆԳ նախարարության լրացուցիչ ուժերը: Կալանավորների մոտ եղել է զենք, պայթուցիկ նյութեր: Ընդհարման ժամանակ 3 կալանավոր զոհվել է, 1-ը՝ ծանր վիրավորվել: Փախուստի մեջ գտնվող կալանավորներին գտնելու համար կազմակերպվել է շուրջկալ: Սանրվել են շրջակա լեռնալանջերին ու ճանապարհահատվածները: Որոնումների արդյունքում կալանվել են փախուստի մեջ գտնվող մի քանի բանտարկյալ:
Նույն գիշերը Աշտարակի ՆԳ բաժնի մեկուսարանից փախուստի է դիմել վտանգավոր հանցագործության մեջ կասկածվող մեկ քաղաքացի: