«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
Հունվարի 7-ից հոսանքազրկվել են Հայաստանի գրեթե բոլոր լրատվական գործակալությունները՝ Արմենպրեսը, «Սնարքը» եւ «Նոյյան տապան» –ը։ Քանի որ գործակալությունների աշխատանքային գործընթացը հիմնվում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող սարքավորումների վրա եւ պահանջում է չընդհատվող էլեկտրաէներգիա՝ Հայաստանի այդ գործակալությունների աշխատանքը կաթվածահար է՝ ոչ մի տող ինֆորմացիա չի ստացվում եւ չի առաքվում։