«Երկիր», 17 հունիսի, 1992թ.
Վրաստանի ՆԳ նախարարության հաղորդման համաձայն Զվիադ Գամսախուրդիայի մոտ 150 կողմնակիցներ կիրակի օրվանից շրջափակել են Զուգդիդ քաղաքի հանգույցի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները: Շրջափակողների մի մասը զինված է: Նրանք պահանջում են ազատ արձակել քաղաքի մի բնակչի, որը կասկածվում է ազգային գվարդիականի` մեկ շաբաթ առաջ կատարված սպանության մեջ: