«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)
Հուլիսի 29-ին, Լաչինի եւ ադրբեջանական Քելբաջարի շրջանների սահմանագծում, անհայտ անձինք անակնկալ զինված հարձակում են գործել հայկական ինքնապաշտպանական ուժերի հսկողության տակ գտնվող ուղեկալի մարտիկների վրա։ Հանկարծակի շրջափակման հետեւանքով զոհվել է 4, ծանր վիրավորվել 2 մարտիկ։ Նրանց տեղափոխել են Գորիսի հիվանդանոց։ Այլ աղբյուրների համաձայն, զոհված հայորդիների թիվը 22 է, ծանր վիրավորներինը՝ 6։ Նույն աղբյուրները վկայում են, որ զինված հարձակում ձեռնարկողները ադրբեջանական բանակի զինվորականներ են եղել։ Նրանք իսկական պարտիզանական շարժում են սկսել հայերի հսկողության տակ գտնվող Լաչինի շրջանի որոշ տարածքներում։