«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)
Կան մեկ տասնյակից ավել զոհեր եւ մեծ թվով վիրավորներ հունիսի 9-ի գիշերը եւ 10-ի առավոտյան Իջեւանի 11 գյուղերի վրա ադրբեջանցիների կատարած լայնածավալ հարձակման հետեւանքով։ Հիմնովին ավերվել են նաեւ 100-ից ավելի բնակելի տներ։ Շարունակվում է շրջանի սահմանամերձ գյուղերից երեխաների եւ կանանց տեղափոխումը Իջեւանի շրջկենտրոն եւ Դիլիջան քաղաք, ուր արդեն սննդի դժվարություններ են զգացվում։
Երեկ աոավոտյան հանդես գալով խորհրդարանում, Իջեւանի շրջխորհրդի գործկոմի նախագահ Ջեմմա Անանյանը մտահոգություն հայտնեց շրջանում տիրող կացության վերաբերյալ։ Նա նաեւ իր վրդովմունքը արտահայտեց սահմանների պաշտպանվածության անմխիթար վիճակի առիթով։
Հունիսի 10-ի կեսօրին շարունակվում էին կրակոցները, եւ արդեն նոր վիրավորներ կան շրջանի Ակնաղբյուր գյուղում։
Բերքաբեր գյուղը ժամը 18:25-ից միաժամանակ գնդակոծվել է խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ադրբեջանական ՄԻ-24 զինվորական ուղղաթիռներից՝ «ՆՈԻՐՍ» տիպի հրթիռներով։ Ադրբեջանցիների հրետակոծության հետեւանքով վնասվել է Իջեւանի էլեկտրակայանը եւ Տավուշի շրջանը զրկվել է էլեկտրամատակարարումից։