Երկիր, օգոստոսի 28, շաբաթ, 1993
Օգոստոսի 25-ին Նախիջևանի օդակայանում Աբուլֆազ Էլչիբեյի անձնական ինքնաթիռը պահպանող զինվորականների խմբի և ոստիկանների միջև տեղի է ունեցել զինված ընդհարում։ Ըստ ԱԺՃ-ի մամլո կենտրոնի հաղորդման, նախագահի կողմնակիցների վրա կատարված սադրիչ հարձակման հետևանքով, որի նպատակն էր խափանել Էլչիբեյի վերադարձը Բաքու, վիրավորվել է երեք ոստիկան։ Մինչդեռ Բաքվում Նախիջևանի ներկայացուցիչ Հասան Զեյնալովը հերքել է տվյալ մեկնաբանումը և միջադեպի համար մեղադրել ԱԺՃ-ին, որը վճռել է խափանել հանրաքվեն։ Նրա խոսքերով, նախագահի զինյալները հարձակվել են քվեաթերթիկները Նախիջևան հասցրած ինքնաթիռի վրա։
«Սնարք»–Իմա-Պրես