«Մշակ», 28 հունվարի, 1918թ., թիվ 20.
Պաշտոնական հաղորդագրությամբ հունվարի 24-ին Չորսե էտապը և Չելիկի պարենավորման պահեստը շրջապատված են քուրդերի զինված ավազակախմբերով: Դերսիմի քրդերի պարագլուխներից մեկը Սեյիդ-Ալին գրավել է Սանիդ գյուղը, որ գտնվում է Մամախաթունից 40 վերստ դեպի հարավ-արևմուտք: Խանի շրջանում կռիվ է քրդերի հետ. մեր կողմից սպանված է 1 բժիշկ և 2 օֆիցեր: