«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)
Մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ անարդյունք են ավարտվել երեկ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև ընթացող բանակցությունները՝ երկաթուղու աշխատանքները վերականգնելու շուրջ: Ըստ նույն աղբյուրների, բանակցությունները ձախողվել են իբր թե Հայաստանի մեղքով, և Իրանի ներկայացուցիչները Երևան են ուղևորվել բացատրություն ստանալու նպատակով:
Հայաստանի կառավարության մամլո կենտրոնից հայտնում են, որ բանակցությունների ժամանակ խնդիրը դրվել է այսպես, որպեսզի կարգավորվի միայն Իրանից Հայաստանի վրայով Ադրբեջանի և Ռուսաստանի բեռնափոխադրումները: Հայաստանին պատկանող բեռների փոխադրման հարցը փորձ է արվել շրջանցելու: