«Երկիր», 1993թ., 18 մարտի 48 (389)
Եվրոպական համայնքի անդամ-երկրները դիմում են հղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին։ Բելգիայի մայրաքաղաքում տարածված այդ փաստաթղթում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցումը պետք է դառնա տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման գլխավոր պայման։ Ըստ փաստաթղթի հեղինակների, հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում։