November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «…Եթե նրանց մի մասը մեկնում է ռուսաստան, դա իրենց գործն է»

«…Եթե նրանց մի մասը մեկնում է ռուսաստան, դա իրենց գործն է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 22 օգոստոսի, 1992թ., թիվ 161 (250)

ՀՀ  բռնագաղթյալների վարչության տվյալներով, այսօր մեր հանրապետության տարբեր շրջաններում տեղավորվել եւ ապրում են 1800 շահումյանցիներ, նույնքան մարդ՝ տեղավորվել է գիշերօթիկներում, իսկ 5400 հոգի՝ բարեկամների տներում։ Քիչ չեն նաեւ այն շահումյանցիները, որոնք զուրկ լինելով ամենատարրական կենսապայմաններից, հեռանում են Հայաստանից եւ աշխատանք ճարում նախկին խորհրդային հանրապետություններում։

Բռնագաղթածների որոշ հասարակական կազմակերպություններ այն կարծիքն ունեն, թե հեռանալուն նպաստում են նաեւ վարչության կողմից տրվող աշխատանքային գրքույկները:  ՀՅԴ ՄՏԿ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այս տեսակետը, ՀՀ բռնագաղթածների վարչության պետի տեղակալ Քալաշյանն ասաց. «Մեր հայրենակիցները կորցրել են իրենց բոլոր փաստաթղթերը, առանց որոնց չեն կարող աշխատանքի տեղավորվել։ Նրանց տալով աշխատանքային գրքույկներ, իհարկե, հաշվի առնելով հանրապետությունում օրեցօր աճող գործազրկությունը, մենք տալիս ենք նաեւ, ճիշտ է, շատ փոքր, բայց աշխատանքի ընդունվելու հնարավորություն։ Իսկ եթե շահումյանցիների մի մասը գրքույկները վերցնելով, հեռանում է Ռուսաստան, նրանց գործն է»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives