«Երկիր», 1993թ., 17 մարտի 47 (388)
Անկարայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ Լ. Տեր-Պետրոսյանը Փարիզում լրագրողներին հայտնել է հետեւյալը. «Ես ողջունում եմ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում։ Կարծում եմ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը կարող են լուծել ԵԱՀԽ-ի շրջանակներում։ Իսկ եթե այդ մարմինն ի վիճակի չլինի վերջնական լուծում տալ հարցին, ապա Հայաստանն այլեւս չի նստի բանակցությունների սեղանի շուրջ՛ ղարաբաղյան հակամարտության հարցով»։