November 27, 2024

Դը Արտինգը Սիսիանում

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 17 սեպտեմբերի, 1993թ., թիվ 177(518)

Սեպտեմբերի 16-ին Սիսիան է ժամանել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Ֆրանսուա դը Արտինգը։ Նրան ուղեկցում էին սահմանապահ զորքերի ներկայացուցչության եւ պաշտպանության գործերի կառավարչության աշխատակիցներ, թարգմանիչներ, լրագրողներ։ Տիկին դը Արտինգին Սիսիանի կենտրոնական հրապարակում դիմավորել են աղ ու հացով, որից հետո շրջխորհրդի գործկոմի նախագահ Սամվել Սահակյանի աշխատասենյակում դեսպանը հանդիպում է ունեցել շրջանի մի խումբ ղեկավարների հետ։

Նա բացատրել է իր այցի նպատակը՝ մոտիկից ծանոթանալ սահմանային այս շրջանին, նրա հոգսերին եւ հնարավորության սահմաններում սատար կանգնել սիսիանցիներին։ Այնուհետեւ դեսպանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի։ Սիսիանի քաղխորհրդի գործկոմի որոշումով տիկին դը Արտինգին շնորհվել է քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Առաջարկություն է եղել Սիսիանը որպես քույր-քաղաք կապել Ֆրանսիայի որեւէ քաղաքի հետ։ Հանդիպումից հետո դեսպանն այցելել է Սիսիանի ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, պատմության թանգարան, քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոց եւ պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք հուշարձաններ։ Երեկոյան նա վերադարձել է Երեւան։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives