November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Գ. Ղազինյան. «Առանց ԼՂՀ-ի մասնակցության Մինսկի հանդիպումը կիմաստազրկվի»

Գ. Ղազինյան. «Առանց ԼՂՀ-ի մասնակցության Մինսկի հանդիպումը կիմաստազրկվի»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Հայաստանի արտաքին գործոց փոխնախարար Գ. Ղազինյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԼՂ Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը Մինսկում կայանալիք խորհրդակցությանը կախված կլինի երկու գործոնից։ Նախ, համաժողովի ղեկավարությունը Մ. Ռաֆայելիի գլխավորությամբ կհրավիրի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղի օրինականորեն ընտրված իշխանությունների ներկայացուցիչներին։ Երկրորդ, ինչպիսի՞ն կլինի իրավիճակը տարածաշրջանում այդ պահին։ Եթե ադրբեջանական հարձակումը դադարեցվի, ապա դա կնպաստի, որ Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնեն Մինսկ։

Փոխնախարարի կարծիքով, բոլոր փորձերի անհաջողության գլխավոր պատճառն այն է, որ նրանք անտեսում էին Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ «Մինչդեռ հենց Ստեփանակերտն ու Բաքուն պետք է դառնան բոլոր բանակցությունների գլխավոր մասնակիցները։ Ուստի եւ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության Մինսկի հանդիպումը կիմաստազրկվի եւ կդատապարտվի անհաջողության»,– ընդգծել է Գ. Ղազինյանը։

«Իսկ ինչ վերաբերում է Մինսկի համաժողովին Հայաստանի մասնակցությանը, ապա Երեւանը ոչ միայն պատրաստ է մասնակցել դրան, այլեւ հենց սկզբից համառորեն ձգտում էր համաժողովի հրավիրմանը: «ԵԱՀԽ-ի շրջանակներում Մինսկում կայանալիք համաժողովը մենք հասկանում ենք որպես ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորման ընդունելի տեղ»,– ասել է հայ դիվանագետը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives