November 27, 2024

Գրոհներ Հադրութի և Մարտունու ուղղությամբ

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 11 օգոստոսի, 1993թ., թիվ 158(762), չորեքշաբթի

Ադրբեջանական բանակի կազմավորումները օգոստոսի 9-ի ամբողջ օրվա ընթացքում Ֆիզուլու ռազմական հենակետերից գրոհներ էին ձեռնարկում ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլու, Աղբուլաղ և Խրմանջուղ, ինչպես նաև Աղդամից հարավ-արևելք գտնվող Նովրուզլու գյուղերի ուղղությամբ: Ղարաբաղյան բանակի պատասխան գործողություններով գրոհները ետ են մղվել, խփվել է ադրբեջանական երկու տանկ և մեկ զրահամեքենա: Հայկական կողմից զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարտիկ: Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի զգալի կորուստներ:

Օգոստոսի լույս 10-ի գիշերը հեռահար հրետանուց և «գրադ» կայանքից հրետակոծվել են Մարտունի շրջկենտրոնը և Ճարտար գյուղը: ԼՂՀ պաշտպանության բանակի տվյալներով, վիրավորվել է յոթ խաղաղ բնակիչ:

Այսօր առավոտյան, վերսկսելով հրթիռահրետակոծությունը, ադրբեջանական բանակի մի ջոկատ, զրահատեխնիկայի աջակցությամբ, հարձակման է անցել Մարտունի շրջկենտրոնի ուղղությամբ: Կարճատև, բայց թեժ մարտից հետո գրոհը ետ է մղվել, հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է:

Նույն օրվա կեսօրի տվյալներով, հրթիռային և հրետանային կայանքները Ֆիզուլուց գնդակոծում էին ԼՂՀ Հադրութի և Մարտունու սահմանամերձ գոտին:

Արմենպրես

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives