«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)
Հանրապետությունում ստեղծված ռազմական-հասարակական-քաղաքական իրադրության կապակցությամբ «7 գյուն» (7 օր) թերթի ստեղծագործական կոլեկտիվն ընդունել է հայտարարություն, որտեղ ասվում է. «Այսօր, երբ վտանգի մեջ են մեր հայրենիքի անկախությունը, Ադրբեջանի Հանրապետության պետականությունը, «7 գյունի» ստեղծագործական կոլեկտիվը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել թերթի հրատարակությունը։ Եկել հասել է այնպիսի մի պատմական պահ, երբ մեզնից ոչ ոք չի կարող խուսափել «Ինչ ես արել հայրենիքի համար» հարցից։ Մինչեւ ռազմաճակատում իրավիճակի բարելավումը, ստեղծագործության վայրը կլինի ճակատային գիծը։
Հասել է գրիչը զենքով փոխարինելու ժամանակը։ Մենք քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների թերթերի աշխատակիցներին դիմելով որպես գործընկերներ, կոչ ենք անում համազգային, հանրապետական շահերը գերադասել այլ շահերից, ուժերը նպատակաուղղել ոչ թե ժողովրդի պառակտմանը, այլ հաղթանակի նկատմամբ նրա հավատի ամրապնդմանը։ Յուրաքանչյուր հոդված, որ ուղղված է Ադրբեջանի պետականության մեջ քաղաքական ճգնաժամի խորացմանը, առավել մեծ վնաս է հասցնում, քան թշնամու դիրքերից մեր հողերի վրա արձակվող մահասփյուռ արկը։ Թող մեր գրաքննիչը հանդիսանա մեր խիղճը։ Ձեզ կոչում ենք ելնել հայրենիքի պաշտպանության»։