November 28, 2024

Գտնվել են ոչնչացված ինքնաթիռի բեկորները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 1992թ., 4 սեպտեմբեր 170 (259)

Հայտնաբերվել է ԼՂՀ հակաօդային ուժերի կողմից վնասազերծված ինքնաթիռների մնացորդները:

Հակաօդային ուժերի շտաբից ստացված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 31-ին Ստեփանակերտը ռմբակոծող Ադրբեջանական ռազմական օդուժի երեք ինքնաթիռներից երկուսը ոչնչացվել են, իսկ երրորդը՝ վնասվել: Խփված ռմբակոծիչները եղել ՄԻԳ-21 և ՄԻԳ-25 մակնիշի: Նրանց կտորները հայտնաբերվել են Ստեփանակերտից 3կմ հեռավորության վրա և Շուշիից՝ 500 մետր դեպի հարավ ընկած տարածքում:

Ենթադրվում է, որ երկու օդաչուներն էլ սպանվել են: Երրորդ ինքնաթիռին հաջողվել է հեռանալ ԼՂՀ տարածքից:

Հիշեցնենք, որ 1992 թվականի հունիսի 13-ից ԼՂՀ հակամարտ ուժերը Ասկերանի, Հաթերքի, Չլդրանի և Ստեփանակերտի շրջաններում ոչնչացրել են Ադրբեջանի ռազմական ավիացիայի 6 ռմբակոծիչ: Խփվել է նաև հակառակորդի 5 ռազմական ուղղաթիռ:

Նշենք նաև, որ վերջերս ԳԽ մամլո կենտրոնը և Պաշտպանության պետական կոմիտեն հրապարակել են մի հայտարարություն, որի մեջ մասնավորապես նախազգուշացվում է, որ առանց Հանրապետության իմացության, ԼՂՀ-ի տարածքի ամեն մի խախտում դիտվելու է որպես հանրապետության բնակչությանը սպառնացող գործողություն հակաօդային ուժերը ամեն միջոց ձեռնարկելու են նման թռիչքների կանխման համար:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives