November 27, 2024

Գորիսում իրավիճակը տագնապալի է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • 0

«Երկիր», 17 հունիսի, 1992թ.

Վերջին օրերին ադրբեջանական Լաչինի շրջանի հարավ-արևելյան հատվածի եւ Կուբաթլիի ողջ սահմանների երկայնքով Գորիսի շրջանի սահմանամերձ տարածքների ուղղություններով նկատվում են ադրբեջանական ռազմական ուժի խոշոր կուտակումներ։ Հունիսի 15-ի երեկոյան հակառակորդի մեծաքանակ ուժերի զորաշարժեր են եղել դեպի Կոռնիձոր գյուղի՝ Կուբաթլիի շրջանին հարող հանդիպակաց ձորակը եւ բարձունքների Կոռնիձորին սահմանամերձ «Ստրոյկա» կոչվող ռազմական հենակետից շուրջ 2 կմ հեռավորության վրա գտնվող կարեւոր նշանակության բարձունքները, որոնք, հավաստի տվյալներով, նախապես չէին վերահսկվում ոչ հայկական եւ ոչ էլ ադրբեջանական ուժերի կողմից, հունիսի 15-ի լույս 16-ի գիշերն անցել է ադրբեջանցիների հսկողության տակ։

Հունիսի 16-ի առավոտյան, ժամը 6:30-ի սահմաններում, ադրբեջանական 1000-ից ավելի զինյալներ առաջ են շարժվել դեպի Կոռնիձորի մոտակա տարածքները։ Ժամը 7-ին բռնկված ուժեղ մարտերից հետո, հայկական փոքրաքանակ ինքնապաշտպանական ուժերը հնարավորություն չեն ունեցել կասեցնելու ադրբեջանցիների առաջխաղացումը։ Ժամը 8-ի սահմաններում ադրբեջանցիներին է անցել հայերի հսկողության տակ գտնվող կարեւոր հենակետերից մեկը։ Հայ մարտիկներից 3-ը վիրավորվել են։

Մարտերը տեղափոխվել են Կոռնիձորից 4-5 կմ հեռավորության վրա գտնվող «Ստրոյկայի» ուղղությամբ։ Ժամը 18-ի դրությամբ այնտեղ կատաղի մարտերը շարունակվում էին։ Ուշ գիշերը մեզ հասած տեղեկություններով ՀՀ հարավ-արեւելյան սահմանապահ զորքերի Գորիսի պարեկության պարետը ՄՏԿ թղթակցին հայտնել է, որ Հայաստանի այլ վայրերից ժամանած ջոկատների հետ Կոռնիձորի ինքնապաշտպանական ջոկատի մարտիկներին հաջողվել է հսկողության տակ վերցնել թշնամու կարեւոր ոագմական հենակետերից մեկը։ Ադրբեջանական զրահաւոեխնիկան հետ է շպրտվել դեպի «Ատոոյկսւ» անվանյալ  տեղանքից 2 կմ հեռավորության վրա գտնվող Մալախալա գյուղը։ Թշնամուց առգրավվել է մեկ խոշոր տրամաչափի զենք։ Մարտերի ընթացքում ադրբեջանցիները զգալի կորուստներ են կրել։ Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives