«Երկիր», 1993թ., 13 հունվարի, 5 (347)
1992 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Գորիս քաղաքի հրթիռակոծումների հետեւանքները քաղաքի բնակչության եւ իշխանության տեղական մարմնի ձեռնարկած աշխատանքների շնորհիվ հիմնականում վերացված են։ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված է միայն փոխհատացել մասնավորապես տնատերերին հասցված վնասը՝ երկարաժամկետ (20 տարի) վարկի ձեւով։ Այդ նպատակի համար ՀՀ կառավարությունից ստացվել է 6 մլն 683 հազար ռուբլի։ ՀՀ կառավարություն են ներկայացվել նաեւ Գորիս քաղաքի դեկտեմբերյան հրթիռակոծման վնասների չափերի վերաբերյալ փաստաթղթերը։