«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)
Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 1.45-ի սահմաններում Կուբաթլիի ադրբեջանական ռազմական հենակետերից տանկերից եւ հրետանուց գնդակոծվել են Գորիսի շրջանի Խնձորեսկ եւ Ներքին Խնձորեսկ գյուղերի ինքնապաշտպանության դիրքերը։ Խնձորեսկի ինքնապաշտպանության շտաբից հայտնում են, որ կարճատեւ հրետակոծությունից հետո հաստատվել է հարաբերական անդորր։
Հայկական կողմից տուժածներ չկան։