«Երկիր», 1992թ., 2 դեկտեմբերի, 232 (321)
Երրորդ օրն է չի աշխատում հանրապետության գլխավոր ժամացույցը: Կառավարական տան ճակատի սլաքները սառել են 11:30-ի վրա: Պատմական տխուր փաստը հուշում է, որ ժամացույցները կանգնում են առնում աղետի պահին: Գլխավոր ժամացույցն, այսպիսով, դարձել է մեր տնտեսության համընդհանուր և վերջնական աղետի ժամապահը: