«Մշակ», 30 նոյեմբերի, 1917թ., թիվ 256
Մոոսկվայից հեռագրում են, որ կայանից ստացվել է հեռագիր, թե գերմանացիք նայում են Ռուսաստանի վրա իբրև պարտված երկրի վրա, պահանջում են արտահանել 15 տարիների ընթացքում հում նյութերը և սահմանել Ռուսաստանի կառավարական հաստատությունների մեջ գերմանական կոմիսարների պաշտոններ: Մերձբալտիկական երկիրը և Ռիգան անցնում են Գերմանիային: Գերմանացիք պահանջել են դուրս հանել այդ երկրից բոլոր ռուս զորքերին: