«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
Այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը չի դադարեցնում գրոհները Ղարաբաղում, անորոշ է մնում տարածաշրջանում զինադադարի կնքման հարցը,- երեկ «Սնարքի» թղթակցին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Գեորգի Պողոսյանը: Դրա հաստատումն են Լաչինի մարդասիրական գոտում շարունակվող գնդակոծությունները, ինչպես նաև հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական կազմավորումները սկսած զինված գործողությունները Մարտունու շրջանի Բերդաձոր գյուղի և Հադրութի շրջանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ:
Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարը ավելացրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները պատրաստ են դադարեցնել զինված գործողությունները, եթե նույնը անի Ադրբեջանը: