November 27, 2024

Գեն. Դենիկինն ու Կովկասյան անկախությունները

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 17 փետրվարի, 1920թ. թիվ 36

Կուբանի կառավարության պաշտոնաթերթի մեջ տպված է գեներալ Դենիկինի մի ընդարձակ քաղաքական ճառ, որ նա արտասանել է գերագույն կրուգի հունվար 16-ի պատմական նիստում։

Խոսելով Ռուսաստանի և անջատված ծայրամասերի փոխհարաբերությունների խնդրի մասին՝ գեներալ Դենիկինն ասում է.

«Դաշնակիցների այն առաջարկին, որ որոշեմ իմ վերաբերմունքը դեպի ծայրամասերը՝ ես տվի որոշ ու պարզ պատասխան։

1. Ես ճանաչում եմ բոլշևիկների դեմ կռվող ծայրամասերի փաստական կառավարությունների գոյության ինքնությունը։

2. Ծայրամասերի դեմ Ռուսաստանի ունենալիք ապագա հարաբերությունները սահմանվելու են համառուսական կառավարության և ծայրամասերի կառավարությունների միջև կնքվելիք պայմանագրով, ընդսմին թույլ է տրվում դաշնակից պետությունների միջնորդությունը։ 3. Որովհետև հունվարի 1-ին կոնֆերանսի կողմից հայտարարված վերաբերմունքը դեպի Ադրբեջանն ու Վրաստանը առիթ տվավ կարծելու, թե դա այդ նորակազմ պետությունների անկախության հայտարարությունն է, ես դիմեցի բողոքով, բայց այսօր պաշտոնական բացատրություն ստացա, թե պետությունները ճանաչել են միայն փաստական կառավարության ինքնությունը, բայց ոչ ծայրամասերի ինքնությունը։ Սա անհամբերողություն չէ. սա ռուսական պետության բարձր շահերի պաշտպանություն է և այս պատասխանը բնավ չէ ժխտում այս հիմունքներով բարի հարևանական հարաբերություններ հաստատելը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives