November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Գանձակի հայոց փոխանորդի նամակը հայր Արսենին

Գանձակի հայոց փոխանորդի նամակը հայր Արսենին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Գանձակի հայոց փոխանորդի նամակը հայր Արսենին Շուշու և շրջակա հայկական գյուղերի բնակչության կոտորածի, Վահան սրբազանի սպանության և այլ հարցերի մասին

21 ապրիլի 1920 թ.

Ղարաբաղից ստացված տեղեկություններն արդեն աներկբայորեն ասում են Շուշվա հայկական մասի ավերածության, հայ բնակչության կոտորածը, որի ժամանակ սպանվել են Վահան սրբազանը և քահանաները: Եվ ինչպես պատմում են ռուս բժշիկ, ինտելիգենտ ռուսներ, բարյացկամ զինվորական թուրքեր, այդ ավերածությունը և կոտորածը ամենասոսկալիներից են, որոնց ենթարկվել են և շրջակա հայ գյուղերը: Այստեղ երկար ժամանակ անհավատ մնացինք այս տեղեկությունների հանդեպ, որոնք ավելի և ավելի համառում են, համարելով դրանք պրովոկացիա Գանձակի շրջակայքի հայ գյուղերի զինաթափությունը դյուրացնելու և հայ ժողովուրդը խեղճացնելու նպատակով: Անձնապես ինքս դեռևս չեմ ուզում հավատալ: Մինչև իսկ մի ռուս պաշտոնյա ինձ հանձնեց մի բանալի, ըստ երևույթին եկեղեցու, որը նա գտել է հայոց մասում և տեսել մի հայ քահանայի դիակ ի շարս այլ սպանվածների:

Այսօր ստացա Ղարաչինարի շրջանի գործակալից նամակ, որի մեջ նկարագրված է նոր տասը գյուղերի ավերածությունը, 10-12 հազար հայ ժողովուրդի սովի և հիվանդությունների մահը: Նամակի բովանդակությունը կտամ մյուս անգամ:

Խոնարհ. Լևոն վարդապետ

ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թ. 14: Բնագիր: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives