November 28, 2024
  • Homepage
  • >
  • Documents
  • >
  • Գանձակի հայոց վիճակի փոխանորդի նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին

Գանձակի հայոց վիճակի փոխանորդի նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Գանձակի հայոց վիճակի փոխանորդի նամակը Ամենայն Հայոց կաթողիկոսին վիճակում տիրող հուսահատական ու սպառնալից դրության, Գանձակում եվրոպական պետությունների ներկայացուցչի անհրաժեշտության մասին

4 մարտի 1920թ.

Գանձակ

Հայրապետական դիվան Վեհափառ կաթողիկոսի Ամենայն Հայոց

Հայրապետական դիվանիդ անունով այս փետրվարի 20-ի, մարտի 4-ի, թ. 57 իմ հայտարարությունից պարզված է Գանձակի և նորա վիճակի հայության ծանր և տագնապալից ճգնաժամը, որը կար մինչև այսօր, այսօր այն հուսահատական է, վաղը անհայտ:

Տրվում են խոստումներ կառավարչական շրջաններից, բարեկամական հույսեր անհատ լավ թուրքերից, որ ոչինչ չի լինի, եղած դեպքերում կճնշվի ամեն մի փորձ, որը արված կլինի հայոց դեմ, սակայն միաժամանակ կատարված սպանությունները, հայերի անհետ կորչելը թուրքաց մասում, մինչև իսկ հայերի տների ավարառությունը, հայ ընտանիքի վերա արված այլ և այլ սրբապիղծ փորձերը հավատ չեն թողել, որ վաղը հայը վտանգված չէ ավելի մեծ չափով, որը մինչև իսկ կառավարությունը ուժ չունենա զսպելու:

Գալիս են պառլամենտի անդամները, նյութեր ծաղկաքաղում կատարվածից և հեռանում, անում են որոշ քայլեր այստեղ և Բաքվում, այնուհանդերձ դրությունը չի բարվոքվում, արված քայլերն էլ մնում են անուշադիր բոլորովին և կամ աննշան արդյունք ունենում այս կամ այն անհատի տարրական իրավունքի պաշտպանության համար: Այնպես որ, տեղական բոլոր հնարավոր միջոցները սպառված են հայ ժողովրդի բարվոքման համար և արդյունք չեն ստացված:

Այս ամենը բացարձակ անհրաժեշտություն են ստեղծում, որ Գանձակում լինի եվրոպական պետությունների մի միսիա և որքան շուտ այդ միսիան մտնի Գանձակ և մնա այստեղ այնքան ժամանակ, որքան այդ կպահանջի հայ ազգաբնակության բարիքը, նույնքան ապահովված է հայոց կացությունը: Եվրոպական միսիան պահանջե Գանձակում նաև իբրև մի պետական կյանքի կենտրոնում, իբրև Ազրբեյջանի երկրորդ մայրաքաղաքում, որը, շնորհիվ իր դիրքի, թուրք տարրի բազմության, երբեմն ազդում է նաև պետական կյանքի ընթացքի վերա:

Ուստի հատուկ խնդրում եմ Հայրապետական դիվանից միջնորդել առաջի Նորին Վեհափառության, որ նա հաճի միջամտել հաջողեցնելու համար եվրոպական միսիայի մուտքը Գանձակում օր առաջ և ներկայությունը այստեղ, ի խուսափումն սարսափներով լի անակնկալությանց:

Եվ ես վստահ եմ, որ ջանք չի խնայվի այս կենսական խնդրի հաջող լուծման համար, որը հայ ժողովրդի բարիքն է: Այլ և այս հարցը պիտի շուտով վճռվի անկախ հայկական հյուպատոս ունենալու պահանջից, որը երկար ժամանակ կքաշի:

Փոխանորդ Լևոն վարդապետ ՀՀ ՊԱ, ֆ. 57, ց. 5, գ. 216, թ. 3: Բնագիր: Ձեռագիր:

Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920թթ., Երևան, 2003

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives