«Հայաստանի Հանրապետություն», 6 ապրիլի, 1991թ., շաբաթ
ԹԲԻԼԻՍԻ: Սաքինֆորմի թղթակիցը Արմենպրեսի համար հաղորդում է. Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Զվիադ Գամսախուրդիան ապրիլի 3-ին նամակ է ուղարկել ԽՍՀՄ պրեզիդենտ Մ. Ս. Գորբաչովին, որով պահանջել է դադարեցնել ամեն տեսակ միջամտությունը այդ ինքնիշխան հանրապետության գործերին՝ իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:
Նամակում ասվում է, որ այս տարվա ապրիլի 2-ին Գորիի շրջանի Տղվիավի գյուղում ԽՍՀՄ ներքգործնախարարության ներքին զորքերի զչահամեքենաների շարասյունը ճզմել է 14-15 տարեկան երկու աղջնակների, որոնցից մեկը՝ Նինա Մետրևելին, հիվանդանոցում է գտնվում մահամերձ վիճակում: Դա վերջերս ձեր տված հեռագրի ևս մեկ ողբերգական հետևանքն , ընդգծվում է նամակում, ինչպիսին էր նաև խորհրդային հրթիռով նույն շրջանի Նիկոզի գյուղում Լադո Մճեդլիձեի սպանությունը և ուրիշ տեղաբնակների վիրավորվելը: