«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)
Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վրաստանի նախկին նախագահի զինվսւծ կողմնակիցները Լ. Կոբալիայի գլխավորությամբ ծանր տեխնիկայի գործադրմամբ Աբաշա շրջկենտրոնի կողմից գրոհել են Լանչխութի շրջանի Ջապանա գյուղը, ուր գտնվում էին փոքրաթիվ մխեդրիոնականներ։ Կան սպանվածներ եւ վիրավորներ։
Ներկայումս Լ. Կոբալիայի զինված կազմավորումները վերահսկում են Սամտրեդիա-Լանչխութի ավտոմայրուղու մի մասը եւ երկաթուղու մոտակա տեղամասը։ Դրա հետեւանքով Փոթի նավահանգստային քաղաքը, Աջարիան եւ Գուրիան լիովին մեկուսացվել են հանրապետության կենտրոնական շրջաններից։
«Հայլուր»