November 27, 2024

Գազի մուտքը Հայաստան վերականգնվել է

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 6 հոկտեմբերի, 1992թ., թիվ 192 (281)

Հոկտեմբերի 4-ի երեկոյան վերսկսվեց Հայաստան մտնող գազամուղի աշխատանքը, որը օրական 4մլն խորհանարդ մետր գազ է ապահովում Հայաստանի համար:

Կառավարության մամուլի կենտրոնը հայտնում է, որ Վրաստանի Կվիշետի բնակավայրի մոտ գտնվող կոմպրեսորային կայանի վատ աշխատանքի պատճառով ընկել է ճնշումը և նվազել է Հայաստան մտնող գազի ծավալը:

Հիշեցնենք, որ գազամուղը անջատվել էր սեպտեմբերի 24-ին վերանորոգման աշխատանքների համար: Կառավարական աղբյուրները հայտնում են, որ վերանորոգումը ամբողջությամբ ավարտվել է և առաջիկայում Հայաստան մտնող գազի ծավալները կաճեն:

Ավելացնենք, որ գազը առայժմ տրվում է միայն Հրազդանի և Երևանի ջերմաէլեկտրակայններին, իսկ բնակչությունը գազ կստանա ավելի ուշ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives