«Երկիր», 1993թ., 10 մարտի, 43 (384)
Մայրաքաղաքում լուրեր են պտտվում՝ իբր Հայաստան մտնող գազատարը մարտի 7-ին դարձյալ պայթեցրել են։ Սակայն, ինչպես հայտնել են «Հայգազվառելիք» միավորման հսկողական ծառայությունից, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Վերջին վթարի վերականգնումից հետո գազը անխափան մուտք է գործում հանրապետություն: Մարտի 7-ին Հայաստան է մտել մոտ 2 մլն խոր. մ գազ: