«Երկիր», 22 հոկտեմբերի, 1992թ., թիվ 191 (280)
«Հայգազարդ» արտադրական միավորումից երեկ Ա.Մ.-ի թղթակցին հաղորդել են, թե հանրապետության գազամատակարարումը վերսկսելու ժամկետների մասին ոչ մի որոշակի տեղեկություն հայտնել չեն կարող, և որ ազգաբնակչությունը անորոշ ժամանակ ստիպված կլինի օգտագործել վառելիքի այլ տեսակներ: