«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)
Երեկ քաղխորհրդի նիստերի դահլիճում կայացած ասուլիսում Աշոտ Բլեյանը դեկտեմբերի 10-ին Զանգելանի շրջանի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունները գնահատել է որպես ՀՀ իշխանությունների արկածախնդրություն, որն ընդարձակեց պատերազմի աշխարհագրությունը, Ադրբեջանին հակահարձակման առիթ տվեց, բազմաթիվ անմեղ զոհերի, ավերածությունների պատճառ դարձավ։
Ըստ Բլեյանի, ռազմատենչության եւ չմտածված գործողությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Պրն Բլեյանը լրագրողներին ներկայացրեց սահմանամերձ շրջաններ կատարած իր այցելությունից, հանդիպումներից ստացած տպավորությունները, տեղեկացնելով, որ մտադիր է շարունակել իր շրջագայությունները։
Այնուհետեւ Բլեյանը մի անակնկալ մատուցեց ներկաներին, «անկեղծ պոռթկման» պահին խոստովանելով, որ ինքը Բաքվում չի եղել։