November 27, 2024

Բիլ Քլինթոնը նամակ է հղել Հ. Ալիևին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 16 սեպտեմբերի, 1993թ., թիվ 176 (517)

ԱՍՆ-ի նախագահ Բ. Քլինթոնը նամակ է հղել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հ. Ալիեւին։ Փաստաթղթում ասվում է.

«Հարգելի պրն խոսնակ։ Ի պատասխան վերջերս Ձեր ուղարկած նամակներին, կցանկանայի Ձեզ իմ խոր տագնապն արտահայտել ԼՂ-ի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կատարված վերջին հարձակումների, ինչպես նաեւ իրենց հողերից արտաքսված եւ ծանր դրության մեջ հայտնված 100 հազարավոր ադրբեջանցիների կապակցությամբ։ Ինչպես հայտնի է Ձեզ, ԱՄՆ–ը վերջերս միջազգային Կարմիր խաչի կոմիտեին եւ ՄԱԿ-ի՝ փախստականների գծով գլխավոր կոմիսարին, Ադրբեջանի փախստականներին օգնելու նպատակով, հատկացրել է մեկական միլիոն դոլար։

Մենք այսուհետեւ այլ միջոցներ կորոնենք հատկապես մոտեցող ցրտերի կապակցությամբ, խաղաղ բնակչությանը` անմեղ զոհերին օգնելու նպատակով: Շատ մտահոգիչ է, որ մոտեցող ձմեռն ավելի ծանր կլինի Կովկասի ժողովուրդների համար, քան անցած ձմեռը։ Տարածաշրջանի հակամարտության հետեւանքով տրանսպորտային ուղիների խափանումը Հայաստանին եւ Նախիջեւանին որոշակիորեն մեկուսացրել է շրջակա միջավայրից։ Այդ առնչությամբ էլ ավելի է դժվարանում օգնության ցուցաբերումը բնակչության առավելապես զրկանքների ենթարկված մասին, օրինակ, Վրաստանի եւ Ադրբեջանի մնացած մասի փախստականներին։ Վրաստանով անցնող երկաթգծերի փակման հատեւանքով անցած շաբաթ էլ ավելի է ծանրացել դրությունը։

Մեր քաղաքականությունը մշտապես նպատակ է հետապնդում առավելագույնս թեթեւացնել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա որպես ծանր բեռ ընկած ԼՂ հակամարտության հետեւանքները։ Կարծում եմ, որ ավելորդ կլինի Ձեզ հիշեցնել, թե անցած ձմեռ ինչպիսի ծանր դրության մեջ էր հայտնվել Նախիջեւանը։

Օգտագործելով Ազատության աջակցության ակտի թիվ 907 հոդվածի շրջանակներում մեր ձեռք բերած փոքր հնարավորությունները, մենք, համաձայնեցված ջանքերի շնորհիվ, անհրաժեշտ բուժօգնություն էինք ուղարկել Նախիջեւան։

Պրն խոսնակ, որպեսզի այս ձմեռ ոչ ոք չհանդիպի նման ծանր զրկանքների, ձեզ կոչ եմ անում սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի եւ հարեւան պետությունների հետ։ Միայն մարդասիրական օգնության՝ պարենամթերքի, բժշկական պիտույքների, հագուստեղենի եւ ցրտերից պաշտպանվելու համար այլ միջոցների փոխադրման նպատակով կցանկանայինք, որպեսզի վերականգնվեին Աղստաֆա-Իջեւան, իսկ այնուետեւ Երեւան-Նախիջեւան երկաթգծերը։ Յուրաքանչյուր բեռնափոխադրում կստուգվի կանխելու համար զինամթերքի ուղարկումը թե՛ Ադրբեջան եւ թե՛ Հայաստան։ Չնայած այն բանին, որ թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում ծանր տառապանքներ է կրում խաղաղ բնակչությունը, տակավին չի դադարեցվել ԼՂ հակամարտությունը։

Թախանձագին խնդրում եմ Ձեզ ուշադիր վերաբերվել առաջարկությանս։ Եթե մենք փութեռանդ գործենք, ապա կարող ենք փրկել հազարավոր մարդկանց կյանքը Նախիջեւանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փախստականների շրջանում։ Դուք հնարավորություն ունեք ցուցաբերել Ձեր եւ Ադրբեջանի բարյացակամությունն ու հավատարմությունը մարդասիրական սկզբունքներին եւ այդպիսով իսկ քայլ կատարել ղեպի Ազատության աջակցության ակտի թիվ 907 հողվածը։ Մեզ բավականին ոգեւորեց միջազգային հանրության՝ ՄԱԿ-ի ԱԽ–ի թիվ 822, 853 բանաձեւերում ԼՂ հայերի կողմից ադրբեջանական տարածքների նվաճման նկատմամբ արտահայտված վերաբերմունքը։

Միջազգային ճնշումը ԼՂ հայերին ստիպեց հրաժարվել հարձակումը շարունակելու մտադրությունից։ Հավատում եմ, որ այդ տեւական ճնշումը կապահովի զինված ուժերի դուրսբերումը նվաճված ադրբեջանական տարածքներից։

ԱՄՆ-ն իր հերթին մշտական ճնշում է գործադրում Հայաստանի կառավարության վրա։ Անցած շաբաթ պետական քարտուղար Քրիստոֆերը խիստ նամակով դիմել է իր հայ գործընկերոջը եւ կոչ արել, որպեսզի Հայաստանն առավել արդյունավետորեն օգտագործի իր հեղինակությունը՝ ԼՂ հայերի զսպման եւ Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարման նպատակով։ Պետքարտուղար Քրիստոֆերը պարզաբանել է, որ մենք սպասում ենք ոչ այնքան նոր խոստումների, որքան զգալի կոնկրետ արդյունքների։ Բացի այդ, երկարատեւ հրադադարի ապահովման եւ միջազգային դիտորդների խմբի տեղավորման նպատակով մենք ակտիվորեն գործում ենք ԵԱՀԽ-ի Մինսկի խմբում։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի կամեցողությունը ԵԱԽՀ-ի Մինսկի խմբի կողմից հրադադարի վերաբերյալ քանիցս առաջ քաշած առաջարկությունների նկատմամբ եւ Ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ հայերի հանդեպ ազդեցության եւս մեկ միջոց հանդիսացող Մինսկի խմբում։

Կուզենայի ավելացնել, որ ԼՂ հայերի հետ ուղղակի կապի ստեղծմամբ, Ձեր խիզախաբար ցուցաբերած քաղաքական հմտությունը հիացրել է ինձ։ Մոսկվայում շարունակվող բարյացակամ երկխոսությունը անպայման հետզհետե կնվազեցնի Ադրբեջանի եւ ԼՂ էթնիկ հայ բնակչության միջեւ այսօր եւս առկա թշնամությունը եւ կասկածանքը։ Հարգանքներով՝ Բիլ Քլինթոն»։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives