«Երկիր», 4 սեպտեմբերի, 1993թ., թիվ 168(509), շաբաթ
1993թ. մայիսի 12-ին Ադրբեջանի գերագույն դատարանը Հայաստանում տեղակայված 7-րդ ռուսական բանակի շարքայիններ Տուկիշին, Լիսովոյին, Ֆիլիպովին, Կուդինովին և Եվստիգնեևին դատապարտել էր մահապատժի, իսկ ավագ լեյտենանտ Վլադիմիր Սիմեոնին՝ 15 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից կռվելու հանցանքով:
Երեկ Ադրբեջանի մեջլիսը որոշում է կայացրել այս 6 զինվորներին հանձնելու մասին: Ըստ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Հեյդար Ալիևի հայտարարության՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ հայկական կողմը ՌԴ միջնորդությամբ, դրան ի պատասխան, պաշտոնական Բաքվին կվերադարձնի ադրբեջանցի 5 ռազմագերիների և 9 պատանդների: Բացի այդ, Ռուսաստանի կհանձնվեն ռազմական օդաչուներ Չիստյակովը և Միլիչենկոն, որոնք կռվել են Ադրբեջանի կողմում և այժմ գերված են Ստեփանակերտում:
«Հայլուր»