«Երկիր», 1993թ., 3 մարտի, 36 (379)
Փետրվարի 28-ին Կուդերմես կայարանում (Չեչնիա) Կիսլովոդսկ–Բաքու գնացքի պայթեցման առնչությամբ, որի հետեւանքով կան մեծաթիվ գոհեր, Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է, որ «վերջին երկու տարում դա հինգերորդ ահաբեկչական գործողությունն է»։ Այդ հայտարարությամբ ադրբեջանական կողմը դատապարտել է «որոշակի ուժերի կողմից կատարվող ահաբեկչական գործողությունները, որոնք նրանց քաղաքական հեղինակության պահպանման նպատակ են հետապնդում»։
«Ադրբեջանը բոլոր պետություններին կոչ է անում սերտորեն համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, ամենից առաջ Անդրկովկասում։ Տարածաշրջանի երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն այդ ուղղությամբ»,– ընդգծված է փաստաթղթում։