«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
«Սնարք» գործակալության վստահելի աղբյուրներից ստացած տվյալների համաձայն, Մոսկվայում, փակ դռների հետեւում, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցություններ են ընթանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ։
Սա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ նմանատիպ հանդիպումն է։ Առաջինը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերին, Ժնեւում։ ԼՂՀ ներկայացուցիչները բանակցություններին չեն հրավիրվել։
Դիտորդների կարծիքով, հակամարտությանը վերաբերող նախորդ բանակցությունները անհաջողության են մատնվել հենց այն պատճառով, որ դրանց չեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: