Հայաստանի Հանրապետություն, 8 հոկտեմբերի, 1992թ., թիվ 199(544)
Տառապանքով, մեծ դժվարությամբ է ծնվում հանրապետության բանակը: Նրան օգնել, աջակցել է պետք: Չէ՞ որ, եթե չկարողանանք մենք մեզ պաշտպանել, ապա ոչ մի արժեք չեն ունենա քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրները:
…Զինակոչիկները ռազմական պատրաստություն են հանձնում, ձգտում հրամանատարների պահանջածի պես հստակ քայլել շարքում, քանդում և հավաքում ավտոմատներ, զբաղվում ֆիզիկական ու մարտավարական պատրաստությամբ, ուսումնասիրում ռազմական տեխնիկան:
Լուսանկարները՝ Գ. Ամատունու