November 27, 2024

Արցախ. գիշերային հրետակոծություններ

  • by Archives.am
  • 33 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 24 հունվարի, 1992թ., թիվ 15 (360)

Ստեփանակերտ, 23 հունվարի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ստացված տեղեկությունների համաձայն, հունվարի 22-ի երեկոյան Շուշվա կողմից կրկին սկսել են «Ալազան» հրթիռներ և ականներ արձակել Ստեփանակերտի վրա: Պարզվել է, որ հրանոթները հարվածում են Մալիբեյլի և Խոջալու գյուղերից: Հանրապետության մայրաքաղաքի վրա արձակվել է 45 հրթիռ: Քաղաքում մասնակիորեն ավերվել են մանկական հիվանդանոցի շենքը, բնակելի տներ: Հունվարի 23-ի առավոտյան գնդակոծությունը դադարել է:

Ասկերանի այդ նույն ժամերին Խոջալուի կողմից ավտոմատ զենքից և գնդացիրներից գնդակոծվել է հայկական Նորագյուղը: Տուժածներ չկան: Նույն շրջանում հունվարի 23-ին, առավոտյան ժամը 6-ից 7-և հայկական Մեհտիշեն գյուղից ոչ հեռու անհայտ զինված անձինք շրջապատել և պատանդ են վերցրել գյուղի բնակիչներ Միքայել Վազգենի Այվազյանին և Միքայել Ալիխանի Պետրոսյանին: Նախնական տվյալների համաձայն երկուսին էլ ավտոմեքենայով տարել են Խոջալուի ուղղությամբ:

Հունվարի 22-ին օրվա ընթացքում Ամիրանլար ադրբեջանաբնակ գյուղից գնդակոծվել է նաև Մարտունու շրջկենտրոնը: Հունվարի 23-ի գիշերը «Ալազան» տիպի վեց հրթիռ է արձակվել Մարտունու վրա: Զոհեր չկան: Առավոտյան ժամը 3-ից ադրբեջանական կողմը անջատել է Մարտունի քաղաքի էլեկտրաէներգիան և գազը:

(Արմենպրես)

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives