«Երկիր», 1993թ., 4 մարտի, 39 (380)
Ինչպես հայտնել է «Նոյյան տապան» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, մարտի 2–ին տեղի ունեցած ԼՂՀ ԳԽ նախագահության նիստում որոշվել է հաստատել «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանների շքանշանների նմուշների որպես հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության եւ անձնական արիության ԼՂՀ զինվորական պարգեւներ: Շքանշանի կենտրոնի կիսաշրջանը եզերում է «Վասն Արցախ փրկության» մակագրությունը, իսկ շրջանակի կենտրոնում «Տատիկ եւ պապիկ» խորհրդանիշն է։