November 27, 2024

Արցախի հարցը մարդկային իրավանց նստաշրջանում

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ազգ, 27 փետրվարի, 1991թ., թիվ 4

Ժնև — Այստեղ, ազգությունների պալատում, հունվարի 28-ից ի վեր իր աշխատանքն է շարունակում ՄԱԿ-ի մարդկային իրավունքների հանձնախմբի 47-րդ տարեկան նստաշրջանը, օրակարգի վրա ունենալով 1990 տարեշրջանի ընթացքում աշխարհի տարբեր կողմերում ազգերի, հասարակական և տարիքային տարբեր խմբերի ու փոքրամասնությունների նկատմամբ ի գործ դրված հալածանքների, խտրականությունների, մարդկային և ազգային իրավունքների գծով խախտումների մասին տեղեկագրեր։

Հունվարի 30-ի նստաշրջանում արծարծվել է նաև Արցախի հարցը, իբրև ազգային ու մարդկային ինքնորոշման իրավունքի բռնաբարման կոպիտ օրինակ։ Այն արծարծողն էր «Մարդկային իրավունքների միջազգային դաշնակցությունը», որի կենտրոնը գտնվում է Փարիզում։ «Նկատի ունենալով, որ Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում դեռևս շարունակվում են հայ ազգաբնակչության դեմ իշխանությունների հալածանքները, շրջափակումներն ու հայերին արտագաղթի մղող արարքները,— ասվում է տեղեկագրում,— Մարդկային իրավունքների հանձնախմբից պահանջում է կողմ արտահայտվել Լեռնային Ղարաբաղում պարետային ժամի վերացմանը և տեղական իշխանությունների վերահաստատմանը՝ ընտրությունների միջոցով։ Արցախի ժողովուրդը պետք է օգտվի իր ինքնորոշման իրավունքից՝ հանրաքվեի միջոցով, համաձայն Խորհրդային Միության սահմանադրության և հասարակական ու քաղաքական իրավունքների ուխտի»։

ՄԱԿ-ի հանձնախմբի նստաշրջանը, որի աշխատանքներին մշտական 43 անդամ երկրներից բացի մասնակցում են նաև շուրջ 100 այլ երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև 50 ոչ կառավարական կազմակերպություններ, իր նիստերը կավարտի մարտի 8-ին, երբ կհրապարակվեն նրա եզրակացություններն ու հայտարարությունները։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives