November 27, 2024

Արտահերթ նատաշրջանի վերաբերյալ որոշումը չընդունվեց

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 օգոստոսի, 1992, 152 (241)

Երեկ, երեկոյան տեղի ունեցած ՀՀ ԳԽ-ի նախագահության նիստում քննարկվեց օգոստոսի 13-ին ՀՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը, որի օրակարգում պետք է լսվեր ՀՀ նախագահի հաղորդումը ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման վերաբերյալ։

Չափազանց կարեւոր այս որոշումը չընդունվեց, քանզի քվեարկության ժամանակ կողմ քվերակեցին նախագահության ընդամենը 9 անդամներ, այնինչ անհրաժեշտ էր 11 քվե։ Դեմ քվեարկեցին 3-ը՝ Բ. Արարքցյանը, Ա. Սահակյանը, Է. Եգորյանը եւ մեկ ձեռնպահ՝ Բ. Ասատրյանը։

Որոշվեց հարցը լսել այսօր, օգոստոսի 11-ին, ՀՀ ԳԽ նախագահության նիստում, որին կմասնակցեն ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives