«Երկիր», 1992թ., հունվարի 8, 2 (344)
Ադրբեջանի նախագահ Ա. Էլչիբեյի հրամանով հունվարի 6-ի 00 ժամից Ֆիզուլու շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Սա Լեռնային Ղարաբաղին սահմանակից արդեն ութերորդ շրջանն է, որտեղ արտակարգ դրություն է մտցվում։ Հրամանագրում այս քայլը պատճառաբանվում է հիշյալ շրջանում գինված խմբերի առկայությամբ, որոնք անհարկի խուճապ են առաջացնում։ Արտակարգ դրության իրականացումը վստահված է ազգային անվտանգությանն ու ՆԳ նախարարություններին։