November 27, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Առանց ԼՂՀ-ի մասնակցության որևէ բանակցություն դժվար թե ցանկալի արդյունք տա»

«Առանց ԼՂՀ-ի մասնակցության որևէ բանակցություն դժվար թե ցանկալի արդյունք տա»

  • by Archives.am
  • 33 Years ago
  • 0

«Երկիր», 15 փետրվարի, 1992թ.

Փետրվարի 13-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով թղթակիցների հարցին, թե ինչպիսին է Արցախի ղեկավարության կարծիքը Լևոն Տեր-Պետրոսյանի և Այազ Մութալիբովի հնարավոր հանդիպման մասին, ԼՂՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը ընդգծել է, որ «առանց ԼՂՀ-ի մասնակցության որևէ բանակցություն դժվար թե ցանկալի արդյունք տա, պետք է անպայման հաշվի առնել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում արդեն ձևավորվել է և գոյություն ունի անկախ հանրապետություն»:

Ինչ վերաբերում է ընդհանրապես բանակցությունների գաղափարին, ապա բարձր մակարդակով երկխոսությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները ԼՂՀ տարածքում: Այս առնչությամբ հանձնաժողովի նախագահը որոշակի հույսեր է կապել նաև Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության խորհրդի պատվիրակության Ղարաբաղ ակնկալվող այցի հետ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives