Հառաջ, 8 փետրվարի, 1920թ. թիվ 29
Թիֆլիսում հրատարակվող Вольный Горец-ի մեջ կարդում ենք.
«Մեր թղթակցից ստացած տեղեկությունների համաձայն Կասում Քենդ գյուղում տեղի է ունեցել մի խորհրդակցություն, որին մասնակցել են Դաղստանի ներկայացուցիչները, Բաքվի քաղաքական մի քանի գործիչներ և տաճիկ փաշաներ։ Այդ խորհրդակցության նպատակն էր դրդել դաղստանցիներին, որ հայտարարեն, թե իրենք ցանկանում են միանալ Ադրբեջանի հետ։ Այդ ավանտյուրան կատարյալ պարտություն է կրել։ Դաղստանցիները կտրուկ կերպով հայտարարել են, թե իրենք դեմ են Ադրբեջանի հետ միանալուն և կանգնած են լեռնական անկախ հանրապետության դիրքերի վրա, դրա մեջ առած նաև Թերեքի շրջանը։ Նրանք ուզում են եղբայր լինել Ադրբեջանին միմիայն իբրև անկախ հանրապետություն։ «Միացնողները» հեռացել են Կասում Քենդից ձեռնունայն»։