«Երկիր», 11 փետրվարի, 1992թ., թիվ 23 (112)
Հայաստանի մի շարք քաղաքավան կուսակցություններ, այդ թվում ժողովրդավարական, ընկերվար-ժողովրդավարական, հանրապետական կուսակցությունները, ինչպես նաև Ազգային ինքնորոշում միավորումը փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, հանրապետության խորհրդարանին և կառավարությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և նրա հետ հաստատել միջպետական հարաբերություններ։
Համատեղ հայտարարության մեջ կուսակցություններն ընդգծել են «Ռուսաստանի եւ մյուս պետությունների կողմից ԼՂՀ-ի փաստական եւ իրավաբանական ճանաչմանը հասնելու համար քաղաքական եւ դիվանագիտական լծակներն օգտագործելու» անհրաժեշտությունը։