«Երկիր», 1 հունիսի, 1992թ., 101 (190)
Մայիսի 29-ին Երեւանում տեղի է ունեցել հայկական առաջին նամականիշի ներկայացման արարողությունը։ Նրա վրա պատկերված է Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը եւ եռագույն հորինվածք (կոմպոզիցիա)։
Հայաստանի կապի նախարարությունում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ Լոնդոնում տպագրված այդ նամականիշները վաճառքի կհանվեն հունիսի 1-ից։ Մինչեւ հունիսի վերջը ծրագրվում է Լոնդոնից ստանալ 1 մլն հայկական այլ նամականիշներ։ Այդ խմբաքանակն ստանալուց հետո Հայաստանի տարածքում փոստային վճարման համար նախկին ԽՍՀՄ նամականիշների օգտագործումը կդադարեցվի։