«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Հանրապետություն մուտք գործող գազի քանակը շարունակում է չգերազանցել 2,5 – 3 մլն խոր մետրի սահմանագիծը։ Այդ ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած բոլոր միջոցառումները այդպես էլ ապարդյուն են անցնում, իսկ գարունը մոտենում է եւ արդեն հնարավոր չէ (քանի որ արդեն վառելու բան էլ չկա) տնտեսական կարիքների համար օգտվել վառարանների խղճուկ ծառայությունից։ Նման պայմաններում չափազանց բարդանում է սանիտարահիգիենիկ նվազագույն կանոնների պահպանումը, ինչը կարող է ծանր հետեւանքների հանգեցնել։
Մեր այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այս պայմաններում բնակչությանը թեկուզ ինչ-որ ժամանակով գազ հատկացնել, ՀՀ վառելիքաէներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունում տվել են բացասական պատասխան, պատճառաբանելով գազի նվազագույն քանակությունը։ Իսկ թե այդ քանակությունը երբ կավելանա, առայժմ հայտնի չէ։ Այնպես որ, հույսներդ կտրեք…